![]()
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Իմ առողջական վիճակն արդեն նորմալ է, վիրահատությամբ հեռացվել է լեղապարկս, երկու-երեք օրից կվերադառնամ «շարք»:
Առողջություն բոլորին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հունվարի 12-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վիրահատության է ենթարկվել «Նաիրի» բժշկական կենտրոնում։Նրա մոտ սրվել են տեւական ժամանակ առկա առողջական խնդիրները։
![]()