Արմեն Մուրադյանը վարակվել է կորոնավիրուսով

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվանից համալսարանական հիվանդանոցում եմ`պացիենտի կարգավիճակում`կովիդ, թոքաբորբ:

Վստահում եմ մեր բժիշկներին, բուժքույրերին»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 611815 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք: Ունենք 729 առողջացած և  մահվան 10 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 707 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ