Ադրբեջանցի զինվորականները թալանում են արցախցիների ունեցվածքը

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցի զինծառայողները թալանում են իրենց տները լքած արցախցիների ունեցվածքը և այդ ամենը հպարտությամբ ցուցադրում սոցցանցերում:

Նշենք, որ ավելի վաղ համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները պղծում են հայկական մշակութային արժեք խաչքարը։

Շուրջ 700 առանձնատներ տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիների։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Տեղահանված բնակիչների համար Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է:

Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալները ստանալուց անմիջապես հետո:

ԱՀ քաղաքաշինության նախարարության և 28 շինարարական կազմակերպությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը:

Նշվում է, որ գյուղական առանձնատները ներքին և արտաքին հարդարումից բացի՝ կունենան խոհանոց և ներքին սանհանգույց։

Մինչ այդ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատերերի հետ: Բացի այդ՝ ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում:

Ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ