Կոտայքի 4 համայնքներում արդիականացվել են ոռոգման համակարգերի ներտնտեսային ցանցեր

ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն «Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը» ծրագրի շրջանակներում հատկացված դրամաշնորհով «Կոտայք» ՋՕԸ-ն 2020 թվականի ընթացքում մարզի 4 համայնքներում իրականացրել է ներտնտեսային ցանցերի հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարպետարանը։

Այսպես,

Նոր Գեղի և Արգել համայնքներում իրականացվել են քայքայված խողովակաշարերի փոխարինման աշխատանքներ

Եղվարդում հիմնանորոգվել են Փ-275մմ տրամագծով 380մմ երկարությամբ խողովակաշար և 650 գծմ երկարությամբ բետոնային ջրանցք

Եղվարդի Զովունի բնակավայրում անց է կացվել Փ-100մմ տրամագծով 500գծմ երկարությամբ խողովակ, ինչպես նաև տեղադրվել են փականներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ