Շուռնուխում անասնագոմը կիսվել է մեր և ադրբեջանցիների միջև․ սա իրավունքների խախտու՞մ է

Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մեր իրականացրած մոնիտորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր։ Հունվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Օրինակ՝ Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանվել է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական։ Եվ, օրինակ, Ստյոպա Մովսիսյանի տունը և անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով», — ասաց Արման Թաթոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ