![]()
Այսօր միջադեպ է տեղի ունեցել հանրապետոության հրապարակում: Լրագրողին հարցազրույց տվող կնոջը նախ «զոմբի» անվանեց ընդդիմության ներակայացուցիչներից մի երիտասարդ, ապա վերջինիս «ժեխ» անվանելով վիրավորեց մեկ այլ կին, ինչի արդյունքում վիճաբանություն ծագեց:
Տարածքում գտնող ոստիկաններին հաջողվեց անջատել արդեն ձեռնամարտի բռնված կանանց և հեռացնել նրանց տարածքից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկած ընդդիմության հանրահավաքում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց.
Քաղաքը նաեւ մերն է, քաղաքացիներին է, որոնք իրավունք ունեն իրենց սահմանադրական բոլոր իրավունքներից օգտվել, այդ թվում իրենց քաղաքական բողոքի արտահայտման համար գիշերել Հանրապետության հրապարակում:
![]()