ԱԱԾ-ն չի այցելել քահանայի տուն և ճնշումներ չեն եղել նրա նկատմամբ․ քահանայի պարզաբանումը

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջադեպից հետո Ազգային անվտանգության ծառայությունը չի այցելել քահանայի տուն և ճնշումներ չեն եղել նրա նկատմամբ։ Այս մասին 24News-ին հայտնել է եկեղեցու սպասավորը։

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր այցելել էր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ քահանան հրաժարվել էր Փաշինյանի հետ ձեռքսեղմումից։ Միջադեպից հետո որոշ քաղաքացիներ գնացել էին եկեղեցի և փորձել հաշվեհարդար տեսնել Տեր Պարգև Զեյնալյանի հետ, սակայն նա եկեղեցում չի եղել։

«Երբ նրանք գնացել են եկեղեցի, ես հուղարկավորության էի մասնակցում, և նրանք այդ մասին գիտեին»,-ասել է Տեր Պարգեւ Զեյնալյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ