«Վարդենիսի հոգեբուժարանից Փաշինյանի սգո երթին մարդ են բերել». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին, հարց բարձրացրեց՝ իրեն ժողովրդի վարչապետ հորջորջողն ուղղաթիռո՞վ է գյուղից գյուղ ուղևորվում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Սիսիանում «մասովկաներ» ապահովելու համար ակտիվ աշխատել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

Նախկին ԲՀԿ-ական Համբարձումյանին Զոհրաբյանը զգուշացնում է՝ ամենածանր քրեական հոդվածներով է դատվելու: «Բացի Կարեն Համբարձումյանից Սիսիանում «մասովկաներ» ապահովելու գործում մեծ ներդրում են ունեցել Մեծամորի ատոմակայանի տնօրենը: Ըստ տարբեր լուրերի՝ Վարդենիսի հոգեբուժարանից նույնպես որոշ մարդիկ մասնակցել են սգո երթին»,-ասաց Զոհրաբյանը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ Փաշինյանը, Ալիևի ու Էրդողանի հետ Մեծ Թուրանի ծրագիրն է իրականացնում, ինչին կողմ է ժողովրդի շատ փոքրաթիվ, ագրեսիվ հատվածը, որին Զոհրաբյանը «ժեխ» է անվանում: Պատգամավորը վստահեցրեց սակայն՝ ժեխից փրկելու ենք Հայաստանը:

«Նա, ով ասում է՝ Նիկոլը լավ է արել՝ հանձնել է Արցախն ու սպանել 5000 երեխայի, ժեխ է, իսկ հայրենիքի վաճառքի համար պետք է գործի գնդակահարությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ