![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այս մասին լրագրողներին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահն այսօր աշխատում է Կրեմլում: Այսօր հանգիստ օր է: Օրվա կեսին նա օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Մնացածը ներքին հանդիպումներ են, ներքին աշխատանք»,- ասել է նա:
![]()