![]()
Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Այս մասին գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
«Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- գրել է Աննա Օհանյանը։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայիս կառուցվածքով կազմավորվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում՝ 2019թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2019թ․ մայիսի 16-ին, ՀՕ-31-Ն)։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարութան կազմում ընդգրկված են Նախարարության 13 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, 10 Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, 4 գրասենյակ և 1 ենթակա մարմին։
![]()