Թուրք զինվորականները Ղարաբաղի հարցով դիտարկման կենտրոնում կլինեն միայն մեկ տարի

Թուրք ռազմական մասնագետները Ռուսաստանի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի հարցով դիտարկման կենտրոնում կգործեն մեկ տարի: Այս մասին ասված է Թուրքիայի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ՝ տեղեկացնում է Region Monitor-ը:

Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև տեսակապի միջոցով բանակցությունների արդյունքում:

Նախօրեին Աքարն ասել էր, որ շուտով Թուրքիան կսկսի զորքերը տեղափոխել Ադրբեջան: Ենթադրվում է, որ այդ զինծառայողները ներգրավված կլինեն կենտրոնի աշխատանքներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ