Գորիս և Սիսիան քաղաքներում տեղում է ձնախառն անձրև և մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղում է ձնախառն անձրև և մառախուղ է։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Հիշեցնենք, որ Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում՝ նոյեմբերի  21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ի գիշերը սպասվում է անձրև, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ