Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը դադարեցվել է

Irakanum.am-ը գրում է․

Ոստիկանության և պարետատան աշխատակիցներն այս պահին «Դվին» համալիրում են։ Դադարեցվել է ռեստորանային համալիրում ընթացող հարսանիքը։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Դվին» ռեստորանային համալիրում այսօր նախատեսված էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը։

Արթուր Ղազարյանի դստեր հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 300 հոգի, ինչը խախտում է, քանի որ պարետի համապատասխան որոշմամբ թույլատրվում է մինչև 40 հոգանոց խնջույքներ։
Պայմանավորված այս հանգամանքով էլ պարետատան աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ այցելել են «Դվին» համալիր։

Ներկաներից մեկը Irakanum.am-ին պատմեց, որ ռեստորանից դուրս են հրավիրվել բոլոր հյուրերը, սկսվել է իրարանցում։
Չի բացառվում, որ կասեցվի նաեւ «Դվինի» գործունեությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ