![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի պատվիրակության հետ ճաշի ընթացքում բղավել է Ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի վրա այն բանից հետո, երբ իմացել է, որ բաց է թողել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
«Իրոք ճչաց։ Դա պաշտոնական ճաշի ժամանակ էր։ Նա սեղանի մի ծայրից մյուսը գոռում էր»,- պատմել է կառավարության նախկին պաշտոնյաներից մեկը։
«Երբ Պուտինն ինձ զանգում է, պարզապես միացրեք»,- ասել է Թրամփը։
![]()