![]()
Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ծայր առած բողոքի ակցիաները չեն դադարում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ մտադիր է այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը:
Դա տեղի կունենա հեռախոսազրույցի ժամանակ, որի մասին Մերկելը հայտնել է Լիտվայի նախագահին: Միաժամանակ Մերկելը շնորհակալություն է հայտնել լիտվական կողմին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխոնովսկայային օգնություն ցույց տալու համար:
Հիշեցնենք, որ Տիխոնովսկայան ընտրություններից հետո Բելառուսից Լիտվա է գնացել և այնտեղից է քաղաքական հայտարարություններ անում: Օրերս հերթական ուղերձի ժամանակ հայտարարել էր, թե պատրաստ է առաջնորդել շարժումը:
![]()