Ասուլիս «Հարսնաքար»-ում. Սերժ Սարգսյանն իր անձին ու կառավարման տարիներին համապատասխան տեղ է ընտրել

«Մեր ընդդիմախոսները սկսած 2018թ-ից մեզ տարվա չորս եղանակների թեժություն են խոստանում, բայց, իրականում, որևէ բան էլ չի կատարվում, որովհետև ներկայիս ընդդիմության ներկայացուցիչները չունեն հեղինակություն, չունեն վստահություն և չեն էլ կարող ունենալ՝ հաշվի առնելով նրանց անցյալն ու ներկան, որոնց համադրության համատեքստում՝ նրանց ապագան էլ այդքան վառ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսելով առաջիկայում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի կողմից իշխանությանը խոստացված «թեժ աշնան» մասին:

Նշենք նաև, որ օգոստոսի 19-ին «Հարսնաքար» համալիրում տեղի է ունենալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը: Անդրադառնալով այս ասուլիսին՝ իշխանական պատգամավորը նշեց.

«Սերժ Սարգսյանն իր անձին ու իր կառավարման տարիներին շատ համահունչ վայր է ընտրել՝ ասուլիս տալու համար: Ռուբեն Հայրապետյանին պատկանող հենց «Հարսնաքար»-ում էր, որ տարիներ առաջ սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանն ու նրա սպանության մեղավորներն այդպես էլ անպատիժ մնացին, այնպես որ Սարգսյանը իր համար լրիվ համապատասխան տեղ է ընտրել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ