![]()
Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Ոստիկանության բաժանմունքում է։ Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը հայտնեց, որ Իսագուլյանի նկատմամբ կազմվում է արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածի հատկանիշներով (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը 2003 թ. նոյեմբերին Իգոր Մուրադյանի և այլ համախոհների հետ հիմնադրել է «Ազգային անվտանգություն» կուսակցությունը և ընտրվել կուսակցության նախագահ։
2004 թ. ապրիլի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական ազգային անվտանգության հարցերով։ 2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից։
2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ։ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
![]()