![]()
Airbus A319-132CJ ինքնաթիռը , որը երկրի թիվ մեկ ինքնաթիռն է, ստացել է նոր տեսք «Աերոֆլոտ»-ի ոճով:
Հայաստանի կառավարությանը պատկանող միակ ինքնաթիռի տեսքը թարմացվել է չեխական Օստրավա քաղաքում , ավելացվել է ավելի մեծ դրոշ, որը տեսանելի կլինի շատ հեռվից:
Հիշեցնենք Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ասել էր , որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու նպատակով նոր ինքնաթիռ ձեռք բերելու մտադրություններ կան։
«Ներկայում վարչապետին սպասարկող օդանավն ի վիճակի չէ անդրատլանտյան թռիչքներ իրականացնել։ Փորձագետների կարծիքով, օդանավի արդիականացման համար միլիոններ են պետք» – ասել էր Աղաջանյանը։
Աղաջանյանը ավելացրեց էր, որ խնդիրը նաև կառավարության ղեկավարի ինքնաթիռը սպասարկող օդաչուների` համապատասխան արտոնագրի բացակայությունն է։
«Այնուամենայնիվ, արդեն քննարկվում է նոր օդանավ ձեռք բերելու հարցը»,– նշել էր Աղաջանյանը։
![]()