Եվրոպական Միության երկրները հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին

Գերմանիան, Եվրոպական Միության անդամ մյուս երկրները և Շվեյցարիան փակել են սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար  և հրաժարվել են  մուտքի վիզա տրամադրել ։Այս մասին պետությունները  հայտարարել էին  2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներից հետո։

Ըստ  ermenihaber.am կայքի   տարածած տեղեկատվության սահմանների  բացման   նախնական ամսաթիվ էր նշվել օգոստոսի 31-ը։

Սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հավանաբար սահմանները բացելու մասին որոշում չի կայացվի և օգոստոսի 31-ից հետո էլ ԵՄ երկրներն անհասանելի կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ