«Հայաստանը կարող է մոդել լինել Բելառուսի համար»․ Կառլ Բիլդտ

Շվեդիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միգուցե մենք պետք է մտածենք, որ Հայաստանը կարող է մոդե՞լ լինել Բելառուսի համար՝ դեմոկրատական ​​առաջխաղացում, այնուհետև, միանալով Եվրասիական մաքսային միությանը, անվտանգության և Արևելյան գործընկերության հետ կապերի ամրապնդում:

Ի հավելումն այս ամենի, այն, ինչի կարիքն ունի Բելառուսը` ԱՀԿ-ին անդամակցության և ԱՄՀ-ի աջակցության»։

Հավելենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը հանձնել, նույնիսկ եթե մեռնի։ Մերժելու մասին նա հայտարարել է՝ ի աջակցություն իրեն կազմակերպված հանրահավաքի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարի խոսքով՝ նախագահի կրկնակի ընտրությունները կարող են կործանել երկիրը։ «Կկործանեք առաջին նախագահին՝ դա կլինի ձեր վերջի սկիզբը», — ասել է նա:

Բելառուսում ավելի քան 7 օր բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։ Քաղաքացիները դեմ են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը։ Երկրում գործադուլ են հայտարարել երկրի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցներ եւ աջակցել ցուցարարներին: Ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի՝ պետհեռուստաալիքներում աշխատանքից դուրս են գալիս աշխատակիցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ