Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը հանձնել, նույնիսկ եթե մեռնի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը հանձնել, նույնիսկ եթե մեռնի։ Մերժելու մասին նա հայտարարել է՝ ի աջակցություն իրեն կազմակերպված հանրահավաքի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարի խոսքով՝ նախագահի կրկնակի ընտրությունները կարող են կործանել երկիրը։ «Կկործանեք առաջին նախագահին՝ դա կլինի ձեր վերջի սկիզբը», — ասել է նա:

Բելառուսում ավելի քան 7 օր բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։ Քաղաքացիները դեմ են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը։

Երկրում գործադուլ են հայտարարել երկրի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցներ եւ աջակցել ցուցարարներին: Ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի՝ պետհեռուստաալիքներում աշխատանքից դուրս են գալիս աշխատակիցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ