![]()
Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին 24 ժամում մահացել Է 942 ախտահարված: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրոմիմ մոտենում Է 2,4 միլիոնի նշագծին:
Մահվան դեպքերի թվաքանակն ախտահարվածների շրջանում գերազանցել Է 47 հազարը: Ինչպես հանղորդում են ԶԼՄ-ները, վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածների միջին օրական աճը Հնդկաստանում կազմել Է մոտավորապես 50 հազար:
Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն Է զբաղեցնում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
![]()