«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում «Մերսեդես»-ով բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Նոյեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի վարած «Kia», 56-ամյա Արմեն Գ․-ի վարած «LiXiang» և 33-ամյա Արտակ Դ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել շենքի շինհրապարակում կայանված բետոն մղող տեխնիկային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։

Կայքի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։

Կարապետ Ա․-ն, ով «Daroink» հրուշակեղենի և պարենային ապրանքների արտադրական ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է, եղել է ոչ սթափ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ