Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հյուսիսային կամրջին, որն անցնում է Դնեպր գետի վրայով։ Կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Մայրաքաղաքում խափանվել են էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերը։

Գիշերային հարձակման հետևանքով Կիևում հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով թիրախավորել է ենթակառուցվածքային օբյեկտներ։ Կիևում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը Կլիչկոն բնորոշել է որպես «ծայրահեղ բարդ»։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 411 անօդաչու թռչող սարք։ Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Ռոստովի, Սարատովի, Սամարայի, Տուլայի և այլ մարզեր, ինչպես նաև Ղրիմը։

Տեղեկություններ կան, որ Օրյոլում հրդեհվել է «Պրոտոն-Էլեկտրոտեքս» գործարանը։ Սարատովի մարզի իշխանություններն էլ հայտնել են, որ ուկրաինական հարվածների հետևանքով վնասվել է «քաղաքացիական ենթակառուցվածք»։ Ենթադրվում է, որ խոսքը «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանի մասին է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ