![]()
Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։
Կանանց 86 կգ քաշային կարգում այսօր հարթակ դուրս կգան Եվրոպայի գործող չեմպիոն Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը։
Հայ ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին և կհեռարձակվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։
![]()