Սերժ Թանկյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել լիբանանահայերի ամենահրատապ կարիքների համար

Հայաստան համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ Սերժ Թանկյանը ևս միացել է լիբանանահայերին սատարելուն ուղղված դրամահավաքին․
«Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է

«Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար։

ՀՀ հիմնադրամն  ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել , որտեղ մասնավորապես ասվում էր․

Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե’ Հայրենիքին թե’ սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։

Աջակցենք այս հրատապ ձեռնարկին, օգնենք լիբանանահայերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ