Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի փոխանցմամբ՝ զրույցը կայացել է ադրբեջանական կողմից նախաձեռնությամբ:

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում առկա խնդիրների վերաբերյալ՝ քննարկելով հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրումը: Ռուսական կողմն ընդգծել է, որ չպետք է թույլ տալ որևէ գործողություն, որը կարող է նպաստել լարվածության սրմանը:

Ալիևը Պուտինին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ:

Կրեմլի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի թեմաներ և «հաստատել են բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ