Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկը

ՀՀ Ազգային ժողովում ավարտվել է արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Արտակարգ դրությունը երկարաձգելը անիմաստ համարելու հիմքով այն չեղարկելու առաջարկ էր ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմության այդ առաջարկությունը, սակայն, չի ընդունվել:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկին միացել է մյուս ընդդիմադիր խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստան»-ը: Առաջարկությանը դեմ է եղել իշխանական «Իմ քայլը»: Ըստ այդմ` «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը մերժվել է 22 կողմ և 68 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ