![]()
Ռուսաստանում Աֆղանստանի դեսպան Լաթիֆ Բախանդը հեռացվել Է պաշտոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Քաբուլում տեղեկատվական դիվանագիտական աղբյուրը:
«Այո, նա հեռացվել Է պաշտոնից»,-հաղորդել Է գործակալության զրուցակիցը, պատասխանելով աֆղանական ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին, որ Մոսկվայում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դեսպանն իբր հեռացվել Է նախագահ Աշրաֆ Ղանիի կարգադրությամբ:
![]()