Հայտնի են Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի զույգերը

Հայտնի են Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի բոլոր մասնակիցները: Պայքարը շարունակում են «Սևիլիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Շախտյորը»:

Օգոստոսի 16-ին կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Սևիլիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումը կկայանա գերմանական Քյոլն քաղաքում։ Իսկ օգոստոսի 17-ին Դյուսելդորֆում տեղի կունենա «Ինտեր»-«Շախտյոր» հանդիպումը:

Հատկանշական է, որ այս 4 թիմերն էլ դարձել են Եվրոպա լիգայի հաղթող: «Սևիլիան» 5 անգամ է հաղթել այս մրցաշարում, ինչը ռեկորդ է: «Ինտերը» ԵԼ-ի եռակի հաղթող է, իսկ ՄՅՈՒ-ն և «Շախտյորը» մեկական անգամ են արժանացել Եվրոպա լիգայի հաղթողի կոչմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ