Բալահովիտում վրաերթի են ենթարկվել այլ վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչն և 6 քաղաքացիները

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Սարգիս Շափաղաթյանն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վերջնամասում բախվել է ավտովթարի հետևանքով դեպքի վայրում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ս. Շափաղաթյանը այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ՃՏՊ-ն արձանագրող հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կառլեն Բաղյանին, Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Արամ Պողոսյանին, 27-ամյա Նարեկ Մելիքյանին, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանին, 45-ամյա Էդուարդ Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Խաչատրյանին։ Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նշվում է, որ մինչև վրաերթը, տեղում բախվել էին Mercedes և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Այդ վթարի հետևանքով տուժածներ չկային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ