![]()
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քաղաքացիներին հորդորել է ավելի տնտեսող լինել սննդի սպառման հարցում: Չինաստանի առաջնորդը վատնելու սովորությունը անվանել է «տխուր և ցնցող»:
Նա շեշտել է, որ անհրաժեշտ է գիտակցաբար մոտենալ սպառմանը՝ չնայած երկրում սննդի բավարար քանակին:
Չինաստանի նախագահը նաև կոչ է արել զարգացնել խնայելու սովորությունը և անել այնպես, որ հասարակությունը վատնողությունը ամոթալի համարի և հպարտանա խնայողությամբ:
![]()