Կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի և արձանագրված մահվան դեպքերի մասին վերջին տվյալները

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 308 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37937-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 948-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 467 է, ընդհանուր առողջացածներինը՝ 27824, փաստացի բուժվողներինը՝ 9165: Մեկ օրում թեստավորվել է 1853 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 160380 քաղաքացի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ