Նոր մանրամասներ «Երևան մոլ»-ում տեղադրված 3 ռումբերի մասին

«Երևան մոլ»-ի տարածքում ռումբ չի հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը դեպքի վայրից, «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք մեյլով ծանուցվել են՝ տարածքում 3 ռումբ կա, այդ մասին տեղեկացրել են ԱԻՆ-ին և մինչև վերջինիս ժամանումը բոլոր աշխատակիցներին տարհանել են շենքից:

Տեղում աշխատանքներ են իրականացրել ԱԻՆ-ն ու ոստիկանությունը: Տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, Սեկոյանը հայտնել է՝ կեղծ ահազանգ էր, տարածքը կախտահանեն, և նորից կշարունակեն աշխատել:

Սեկոյանը SHANTNEWS-ին հայտնել է, որ ռումբի մասին ահազանգող մեյլը ռուսական էր. դրանով արդեն կզբաղվի ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ