![]()
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնելու քայլին։
«Շնորհակալ եմ իմ լավ բարեկամ Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին՝ Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային հեղինակավոր մրցանակի այս տարվա մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնելու համար։
Հատկապես ուրախ եմ, որ դեռ երեք տարի առաջ մեր քննարկած գաղափարն այսօր իրականություն է դարձել։ Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորությամբ արքայազնն ընդունեց մրցանակաբաշխությունն իր տատիկի հայրենիքում՝ Հայաստանում անցկացնելու գաղափարը։
Սա արքայազնի արդեն երկրորդ այցն է Հայաստան, և վստահ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել»,- գրել է դեսպանը։
![]()