Երկրորդ քաղաքացին ևս դուրս է բերվել փլատակներից․ մանրամասներ Օտյան փողոցի տներից մեկի փլուզման դեպքից

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ