![]()
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի» ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը ՀՀ քաղաքացու շահը չի ներկայացնում:
«Ուղարկվել են ՀՀ՝ ներկայացնելու ՌԴ-ի շահը, դրա համար էր Պուտինը խնդրում Փաշինյանին, որ չխոչընդոտի ընտրություններին մասնակցությունը: Բնական է, որ Հայաստանի սուվերենությունը հաստատող փաստաթղթին ընդդիմությունը պետք է դեմ քվեարկեր»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Ըստ զրուցակցի՝ ընդդիմության օրակարգը կապված չէ ՀՀ սուվերենության և պետականության ամրապնդման հետ. «Չի բացառվում, որ ընդդիմությունը սպասում է՝ ՌԴ-ն կրկին սանկցիաներ կիրառի ՀՀ-ի նկատմամբ, օրինակ՝ գազի գինը թանկացնի, երկաթուղու կոնցեսիան չզիջի»:
Էլեն Հոխիկյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների գնալը տրամաբանական հայտարարություն է, քանի որ իշխանության առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է:
Վերջինիս նկատառմամբ՝ ԱՄՆ-ում բոլոր կողմերը ԹՐԻՓՓ-ը համարում են Միացյալ Նահանգների շահերից բխող պրոյեկտ, և երկրի ներքին զարգացումները չեն կարող բացասաբար ազդել դրա կյանքի կոչման վրա:
Միաժամանակ փորձագետը նկատում է՝ Ադրբեջանում մտածում են՝ Թուրքիան կարող է չսպասել խաղաղության պայմանագրի ստորագրմանը և սահմանը բացել:
Էլեն Հոխիկյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()