![]()
Հարգելի հայրենակիցներ,
Իմ շատ սիրելի ու արդեն վաղուց հոգուս հարազատ դարձած էջակիցներ, ես բնույթով պարզ ու լավատես մարդ եմ, բայց հուսահատության եզրին եմ: Առաջին օրվանից կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում եմ ինքնակամ։
Այն փաստը, որ ձեր պատկերացումից դուրս է հիվանդանոցային իրավիճակը, դա պարզ է…
Հուսահատ, չքնած, հոգնածությունից բթացած, սառը հայացքով, տաս տարի ծերացած և տաս տարի կյաքներիցս կրճատված օրեր, բայց և այնպես` էլի ժպիտը դեմքներիս աշխատում ենք օրնիբուն, 24 ժամ։
Այս ամենը գրված է յուրաքանչյուրիս դեմքին, հատկապես հերթապահությունից հետո…
Այն, որ երեխաներս զանգում են ու առաջին հարցը` մամ ե՞րբ ես գալու… կոկորդս սեղմում է կարոտս ու չգիտեմ ինչ պատասպան տամ, երբ ինքդ էլ չգիտես ե՞րբ ես գնալու տուն, գրկես երեխաներիդ ու խորը շունչ քաշես։
Այսպես ընկճված են արդեն 3 ամսից ավել ու հազարավոր ընտանիքներ այս պահին այս վիճակում են։
Չեմ ուզում շատ տրամադրվեմ, բայց էս ամենը տեսնելուց հետո նայում եմ մարդկանց անտարբերությանը, թերահավատությանն ու ցինիզմին՝ չգիտեմ ինչ ասեմ, շատ դեպքերում լռել ու հուզվել եմ, ախր ինչի՞, մենք այդ ազգն էինք։
Ոչ, ազգիս շփոթեցրին, լարեցին իրար դեմ սեփական քաղաքական և այլ շահերից դրդված։
Ես, ուղակի, այս պահին ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր օգտվում են այս իրավիճակից, ժողովրդին լարում են իրար դեմ՝ իրանք առաջնահերթ թող վարակվեն, բայց անգամ հիվանդասենյակ չլինի և օգնող ու բուժող՝ այո ես դա ուզում եմ, որ իրավիճակի լրջությունը իրենց կաշվի վրա զգան և հասկանան ցավ պատճառած յուրաքանչյուրին: Չէ որ մենք միասնական ազգ ենք, բուժաշխատողը ձեզանից մեկն է, նա մարդ է, ով ունի հոգի և սիրտ, երեխաների մայր է, հայր, դուստր, որդի, չէ որ նրան տանը սպասող կա։
Բողոքում եք դիմակներ կրելուց, շոգ է, բողոքում ու բողոքում եք, իսկ մենք 24 ժամից ավել կրում ենք կրկնակի դիմակ, հագնում արտահագուստ, որի մեջ մեզ մոտ թթվածնաքաղց է առաջանում:
Բողոքում էիք, որ գումար չունեք ապրելու, ստիպեցիք, որ արտակարգ իրավիճակը մեղմացնեն, բայց գումար չունեցողներից ոչ ոք չմտավ հիվանդանոցում աշխատելու, մտնեյիք գումարով մայրապետ, տղամարդիկ ևս աշխատում են մեզ մոտ:
Հիմա շատերդ կասեք դա ձեր աշխատանքն է ու պարտականությունը, բայց սա առաջինը` մեր էությունն է, օգնել դիմացինին, իսկ ձեր աշխատանքն ու պարտականությունը ո՞րն է, ամեն մեկդ ձեր աշխատանքը գնահատում եք` չգնահատելով ուրիշների կատարած ծանր աշխատանքը։
Ուստի, մեկ անգամ ևս խնդրում եմ ձեզ, բավ է զբաղվեք բամբասկոտությամբ, սադրանքներով և իրավիճակին լուրջ վերաբերվեք, մենք կորցնում ենք մեր հայրենակիցներին, ես ցավ եմ ապրում յուաքանչյուր մահի համար։ Ես էլ չեմ ուզում մահ տեսնել, ես ուզում եմ իմ աշխատանքի մեջ չհիասթափվեմ։
ՍԹԱՓՎԵՔ, քանի ուշ չի…
Հարգելի հայրենակիցներ, Իմ շատ սիրելի ու արդեն վաղուց հոգուս հարազատ դարձած էջակիցներ, ես բնույթով պարզ ու լավատես մարդ…
Posted by Urumyan Urumyan on Friday, 26 June 2020
![]()