30 և 38-ամյա տղամարդիկ եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարել. նրանք ձերբակալվել են. տեսանյութ

Վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։

Հափշտակվել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաև Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների և պարեկների հետ։

Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվել են, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է նաև, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվել է մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։

«Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ