Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,
-Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և 9-ին,
-Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը
-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ