Դատախազությունը բողոքարկել է Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացնելու մասին դատարանի որոշումը

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։ Տնային կալանքը վերացվել է հուլիսի 9-ին։

Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։

Հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։

ՀՀ գլխավոր դատախզությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ