Ճնճղուկը բույն է դրել շահագործվող КaмАЗ-ի շարժիչի հատվածում և սպասում է իր ձագուկներին

Արդեն տևական ժամանակ է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի հաշվեկշռում գրանցված Կամազ մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բույն է դրել ճնճղուկը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդն ասում էր. «1 տարուց ավելի է, ճնճղուկը բույն է դրել, ու մտքովս չի էլ անցնում, որպեսզի այն հեռացնեմ շարժիչի մոտից։

Ամեն օր մարզի մի քանի գյուղեր գնում եմ աշխատանքի՝ Կամազով, ու երեկոյան վերադառնալով գարաժ՝ մայր ճնճղուկն այցելում է իր սարքած բույնը, ու մի քանի օր առաջ հայտնաբերեցի, որ արդեն ճնճղուկը ձագուկների է սպասում, քանի որ բնում հայտնաբերել եմ ձվեր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ