Գավառի նախկին մանկատան շենքն առաջիկայում նախատեսվում է վերափոխել սոցիալական բնակարանների

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի և «Օթևան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի նախկին մանկատան շենք, որն առաջիկայում նախատեսվում է վերափոխել սոցիալական բնակարանների։

Ինչպես հայտնել է նախարարությունը, քննարկվել են համայնքի հետ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները․ կարևորվել է նաև նախկին խնամքի հաստատության հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման ու տարածքի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ