![]()
1lurer.am-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն այսօրվանից արձակուրդում են:
Հարցին ի պատասխան, թե քանի՞ օրով են ՍԴ անդամները մեկնել արձակուրդ՝ չմանրամասնեց: Ղազարյանն ասաց, որ երկուսն էլ օգտվել են իրենց հասանելիք արձակուրդային օրերից, և ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի Ալվինա Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով ՍԴ 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է` Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։
![]()