Կառավարությունը կոչ է անում դիմակ կրելու պահանջը պահպանել եթերում

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով.

«Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։

Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։

Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ