![]()
Չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։
HKSTV-ի փոխտնօրենի խոսքերով՝ մահվան լուրը հայտնել է վստահելի աղբյուր։
Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդում է, որ Հյուսիսայի Կորեայի առաջնորդը վիրահատությունից հետո վեգետատիվ վիճակում է։
Պեկինում այլ չհաստատված աղբյուրներ նույնպես հաղորդում են այն մասին, որ Կիմ Չեն Ինի առողջական վիճակը վատացել է սրտի վիրահատությունից հետ։
Նրանց խոսքերով՝ ստենտը սխալ է տեղադրվել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։
աղբյուրը՝ ShantNews
![]()