Մեր պաշտոնյաների մի մասը այդպես էլ չի գիտակցում, որ հեղափոխությունն ավարտվել է և իրենք պետական պաշտոն զբաղեցնող անձիք են․․․

Մարիամ Ծատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մեր պաշտոնյաների մի մասը այդպես էլ չի գիտակցում, որ հեղափոխությունն ավարտվել է և իրենք պետական պաշտոն զբաղեցնող անձիք են։ Գրառումներ եմ կարդում, իրենց էջերի փոստը նայում ու ապշում։

Մարզպետներից մեկը Միշիկ է քլնգում, քաղաքապետերից մեկը ԲՀԿ ֊ի Գևորգի թեմային է անդրադառնում, էն մյուսը՝ կոռուպցիայի մասին բարձրագոչ գրառում անում, էն մեկը՝ Աշոտյանի ու Շարմազանովի նկարն է դրել ու հեգնում։

Հասկանու՞մ եք, կա հանրային ծառայության մասին օրենք, որն իրենից ենթադրում է պահպանել չեզոքություն, զսպվածություն, հարցերին հավասարակշիռ մոտեցում։
Ընկերներ, դուք արդեն քաղաքական ակտիվիստ չեք, դուք արդեն երկու տարի է պատասխանատվություն կրող անձիք եք, որոնց կարևորագույն ծառայության են ուղարկել։

Այն իրականացրեք facebook֊յան գրառումից անդին. մնացածը թողեք ՔՊ կուսակցության ակտիվին․․․

Մեր պաշտոնյաների մի մասը այդպես էլ չի գիտակցում, որ հեղափոխությունն ավարտվել է և իրենք պետական պաշտոն զբաղեցնող անձիք…

Posted by Մարիամ Ծատրյան on Thursday, December 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ