Ինչպե՞ս հաշվել ննջեցյալի յոթը, քառասունքն ու տարին

Առհասարակ մենք գերեզմաններ այցելում ենք թաղման օրը, հաջորդ օրը՝ այգուցի կարգին (այլ կերպ ժողովուրդն ասում է ինքնահող), յոթին, քառասունքին և տարուն: Այս ամենն էլ համեմվում է տաղավար տոների մեռելոցներով:

Նախքան խորհրդային կարգերի հաստատումը՝ ննջեցյալի մահվան օրը քահանան այցելել է տուն, կատարել հոգեհանգստյան կարգ, այնուհետև տեղափոխել են եկեղեցի, կատարել եկեղեցական կարգն ու հենց նույն օրն էլ հուղարկավորել:

Խորհրդային շրջանում հաստատվեց մի չգրված կարգ, ըստ որի՝ ննջեցյալին երկու օր պետք է պահել: Լինում են դեպքեր, որոնք, ի դեպ, տարածված են, որ ննջեցյալի բարեկամները լինում են արտերկրում և ննջեցյալին ստիպված պահում են ավելին քան մեկ-երկու օր, ուստի այդ դեպքում հարց էր առաջանում՝ ինչպե՞ս հաշվել ննջեցյալի յոթը և քառասունքը: Այս դեպքում ընդունված ավանդույթի համաձայն յոթը հաշվում ենք թաղման օրվանից, իսկ քառասունքն ու տարին՝ մահվան օրվանից:

Այգուցի կարգն իր մեջ ամփոփում է հարության գաղափարը, յոթը՝ Արարչության, երբ Աստված վեց օրում արարեց Երկիրը, իսկ յոթերերոդ օրը հանգստացավ:
Քառասունքը պարզապես սոգո շրջան է հարազատների համար, ովքր այդ քառասուն օրերի ընթացքում փորձում են հաղթահարել սուգն ու վերադառնալ իրենց բնկանոն կյանքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ