«Ժամանակն է թուրքական գոնե մի քանի ապրանքանիշերի ներմուծումը արգելելու կամ գոնե ներուծման քանակների վրա սահմանափակումներ դնելու համար…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մեր շուկաներն ու առևտրի կետերը հագեցած են թուրքական ապրանքանիշերով:

Թուրքիայից ներմուծված ապրանքների մեջ կարելի է հանդիպել ինչպես սննդամթերք, այնպես էլ հագուստի զանազան պարագաներ:

Կարծում եմ վաղուց արդեն ժամանակն է թուրքական թեկուզ և մի քանի ապրանքանիշերի ներմուծումը արգելելու կամ գոնե ներուծման քանակների վրա սահմանափակումներ դնելու համար:

Նման նախաձեռնությունը բխում է ոչ միայն երկրի, պետության ու ժողովրդի շահերից, այլ նաև ձեռնտու է իշխանությանը, որովհետև այս դեպքում կառավարությունը կխթանի տեղական արտադրությանը, ինչի արդյունքում կստեղծվեն հավելյալ աշխատատեղեր:

Թուրքիայից Հայաստան են ներմուծվում մեծամասամբ հագուստի պարագաներ, իսկ Հայաստանում վաղուց արդեն գոյություն ունեն տասնյակ կարի ֆաբրիկաներ, որոնք վայրկյան առաջ պատրաստ են մեծացնել իրենց արտադրական ծավալները:

Կա ընդամենը մի ԲԱՅՑ, Թուրքիայից ներմուծված ապրանքանիշերի իշքնարժերքն ավելի ցածր է, քան տեղական արտադրանքինը, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ օրինակ թուրքական արտադրանքին՝ oրինակ կոշիկին 13.000 դրամ վճարողը հաստատ պատրաստ է 15.000 վճարել տեղական արտադրանքի համար:

Կամ ասենք նույն 600 դրամանոց թուրքական շապիկների փոխարեն կարելի է 800-900 դրամով գնել տեղական արտադրանքն ու արդյունքում կշահեն բոլորը, կմեծանան տեղական արտադրողների արտադրական ծավալները, հազարավոր նոր աշխատատեղեր կբացվեն, բյուջե ավելի շատ գումար կմտնի,կառավարությունն էլ գլուխ կգովա, թե տեսեք, էսքան նոր աշխատատեղ ենք բացել…

Հա գիտեմ, հիմա ոմանք կդժգոհեն, որ հեշտ չէ, և չեն պատրաստվում ավել գումար տալ մի բանի, որը զուտ տեղական արտադրանք է և ունի իր ավելի էժան այլընտրանքը: Սակայն նշեմ, որ տեղական արտադրանքի ծավալների մեծացման արդյունքում բյուջե մտած ավել գումարները թոշակների, աշխատավարձերի ու նպաստների տեսքով նորից վերադարձվելու են քաղաքացիներին, իսկ էս ամենի արդյունքում կունենանք տեղական արտադրանքի խթանում ու բացված հազարավոր աշխատատեղեր:

Եվ ի վերջո, բավական է ինչքան խթանեցինք Թուրքիաի տնտեսությունը, ժամանակն է մերը խթանելու համար:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մեր շուկաներն ու առևտրի կետերը հագեցած են թուրքական ապրանքանիշերով:Թուրքիայից…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, October 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ