Հակամիջուկային քարոզարշավի իրական նպատակը Հայաստանի էներգետիկ անվտանգության…

Ռուսաստանը Բաքվին առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում, և հիմա, ինչպես Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն է հայտարարել, ադրբեջանական կողմը դիտարկում է ռուսական կողմի այդ առաջարկը։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այս հարցի շուրջ բանակցությունների մասին Սոչիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումից հետո հայտնել է ռուսական «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ ասելով, թե ապագայում կառուցվելիք ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրեն ադրբեջանցի գործընկերները:

Ադրբեջանն, իհարկե, հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրության կարիք ունի, և դա նկատել է նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ նշելով, որ 2018-ին էլեկտրաէներգիայի սպառման աճը Ադրբեջանում կազմել է 18 տոկոս։ Այս հանգամանքն, անշուշտ, իր դերը խաղում է։

Բայց Ադրբեջանում միջուկային էներգետիկայի զարգացման հարցն էլ ավելի ուշագրավ է քաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության գործոնը և թե՛ այն փաստը, որ ներկայումս Հարավային Կովկասում գործող ատոմային էլեկտրակայան կա միայն Հայաստանում՝ Մեծամորում։

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ